ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 
  • ՀԺԿ-ն համագումար կանի

    ՀԺԿ-ն համագումար կանի

    07.02.2014| 01:37
    Մեր տեղեկություններով, առաջիկայում կայանալու է ՀԺԿ համագումարը, որը հերթականն է, և արտառոց ոչինչ սպասել պետք չէ, զուտ աշխատանքային, կազմակերպական հարցեր են քննարկվելու։ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես մեր աղբյուրը տեղեկացրեց, մտադիր չէ մեծ կազմով ու շատ հյուրերով կազմակերպելու իր միջոցառումը։
  • «Գագիկ Ծառուկյանից  ի՞նչ ընդդիմություն»

    «Գագիկ Ծառուկյանից ի՞նչ ընդդիմություն»

    07.02.2014| 01:30
    Չնայած քառօրյայի մեկնարկին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողով էր եկել իր առաջիկա համագումարի շուրջ ինտրիգ ստեղծելու կարևոր «առաքելությամբ», այդուհանդերձ, ամեն ինչ շատ ավելի կանխատեսելի է լինելու։ Ինչպես տեղեկացանք, «այլընտրանքը» քաղաքական կուրսի չնչին փոփոխություն անգամ չի նախատեսում։ Լինելու է զուտ աշխատանքային համագումար, որտեղ ներկուսակցական, ինչպես նաև կադրերի փոխատեղման խնդիրներ կլուծվեն։
  • Սկսել են դժվար հասկանալ

    Սկսել են դժվար հասկանալ

    07.02.2014| 01:29
    Նախորդ օրը ՄԻԱԿ-ի ներկայացուցիչ, լոնդոնաբնակ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի համախոհ, ԱԺ-ում «գազային» հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների առաջարկին հարցով «ձեռնպահ» քվեարկած Լևոն Մարտիրոսյանն այնուհետև հարց ուղղեց կառավարությանը, որի լեյտմոտիվը հետևյալն էր` ինչո՞ւ լավ չեք կազմակերպել կուտակային կենսաթոշակի հարցի բացատրական աշխատանքը, քննարկումային ֆոնը, որ այսքան հարցականներ են առաջացել բոլորի մոտ` վերածվելով «մնացորդային երևույթների»:
  • Գա՞զ են ծեծում, թե՞ ջուր

    Գա՞զ են ծեծում, թե՞ ջուր

    07.02.2014| 01:09
    ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ամենաթեժ քննարկվող հարցը խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած «գազային» հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծն էր։ Չնայած ՀՀԿ-ն տապալեց քվեարկությունը, ընդդիմությանն էլ մեղադրեց «զազրախոսության» մեջ, բայց նույն ՀՀԿ-ից շատերը, եթե ոչ բոլորը, հաստատ դեմ չէին լինի լսել ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները։
  • Զարուհին պայքարում է «Ծածկած շուկայի» համար

    Զարուհին պայքարում է «Ծածկած շուկայի» համար

    06.02.2014| 16:33
    «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող հուշարձանի` «Ծածկած շուկայի» ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:
  • Ո՞ր «Ժառանգությունն» է ներկայացնելու Ռուբիկ Հակոբյանը

    Ո՞ր «Ժառանգությունն» է ներկայացնելու Ռուբիկ Հակոբյանը

    03.02.2014| 15:58
    «Ժառանգությունը», թերևս, այն քիչ կուսակցություններից է, որը պարբերաբար հայտնվում է հանրային ուշադրության կենտրոնում: Պատճառն այդ կուսակցության՝ ստանդարտներից, երբեմն նաև՝ քաղաքական տրամաբանությունից դուրս պահվածքն է, դիրքորոշումը, փոփոխականությունը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի՝ մանդատից հրաժարվել, փոշմանելուց հետո հիմա էլ հայտնի դարձավ, որ խմբակցության՝ ԱՄՆ-ում գտնվող ղեկավար Զարուհի Փոստանջյանին պետք է փոխարինի Ռուբիկ Հակոբյանը, իսկ նույն Թևան Պողոսյանը լինելու է խմբակցության քարտուղարը:
  • Աբրահամյանը «կծեց» ԲՀԿ-ին

    Աբրահամյանը «կծեց» ԲՀԿ-ին

    03.02.2014| 14:59
    Չնայած ընդդիմադիրների համառ ջանքերին, ՀՀԿ-ն կարողացավ իր ուզած ձևով կազմավորել հաշվիչ հանձնաժողովը: Բոլոր ընդդիմադիրները գումարած ԲՀԿ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ նշեց, որ չեն մասնակցի, Աբրահամյանն էլ չդիմացավ.
  • Նաջարյանը փոշմանել է

    Նաջարյանը փոշմանել է

    02.02.2014| 14:50
    «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումը:
  • Քաղաքականության մանկապարտեզը

    Քաղաքականության մանկապարտեզը

    02.02.2014| 13:05
    Ամանորից հետո ընկած ժամանակահատվածում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մտորել, մտորել է և եկել այն եզրակացության, որ ինքը դեռ պետք է ԱԺ-ին: Իսկ դրանից առաջ հայ հասարակությունը լավ էր հիշում, որ ինչ-ինչ պատճառներով նա որոշել էր հրաժարվել պատգամավորական գործունեությունից: Իհարկե, որոշում կայացնելը և հետո այդ որոշումից հրաժարվելը ԱԺ պատգամավորի գործն է:
  • Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը լավագույնն էր

    Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը լավագույնն էր

    01.02.2014| 17:47
    ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հունվարի 20-24-ը Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված «All tomorrow's parties» («Ապագայի բոլոր կուսակցությունները») խորագրով ծրագրին։ Հայ երիտասարդներից բացի, ծրագրին մասնակցել են նաև երիտասարդ քաղաքական գործիչներ Ադրբեջանից և Վրաստանից: Ծրագրում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում կուսակցական համակարգի առանձնահատկություններին, ինչպես նաև՝ Գերմանիայում կուսակցությունների համակարգմանն ու գործունեությանը։